News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վանաձորի քաղաքապետ, դեկտեմբերի 4-ի ընտրություններում որպես քաղաքապետի թեկնածու առաջադրված Մամիկոն Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի համաքաղաքացիներ,պետական հիմնարկների ,ձեռնարությունների սիրելի աշխատակիցներ,բուժաշխատողներ,մանկավարժներ,իրավապահ համակարգի հարգելի ծառայողներ տարբեր ահազանգեր ենք ստանում մեր քաղաքում տեղի ունեցող անընդունելի`հաճախ անմարդկային հետապնդումների,որոշ պաշտոնատար անձանց կողմից իրականացվող բիրտ ահաբեկումների մասին` աշխատակիցերին ազատման դիմումներ գրել տալու,անհիմն ստուգումների,քրեական հետապնդումներով սպառնալու և անբարոյական այլ մեթոդների մասին,որոնց նպատակը մարդկանց կամքին հակառակ ` ՏԻՄ ընտրություններին կոնկրետ թեկնածուի օգտին "ձայն բերելու" արատավոր պրակտիկայի նորօրյա կիրառումն է։ Վանաձորի ու խոշորացող համայնքների հետ չար խաղեր մի խաղացեք,էստեղ որքան մեղմ ու հանդարտ են մարդիկ,նույնքան էլ տարերային ու սկզբունքային են,երբ զայրանում են ։

Հայցում եմ այն մարդկանց,կոլեկտիվների ներողամտությունը,ում չեմ այցելում,հանդիպումներ չեմ ունենում։ Ինձ ճանաչողները գոնե գիտեն իմ վերաբերմունքը պետական համակարգի աշխատակիցների,բժիշկների,մանկավարժների ,արտադրության մեջ ներգրավված անձանց նկատմամբ։ Իմ նման քայլը բացառապես պայմանավորված է ձեր իսկ ապահովությամբ,ձեզ ավելորդ վտանգի չմատնելու,ձեզ անաշխատանք չթողնելու վերահաս վտանգի հետ։

Ես ձեզ շատ սիրում եմ,համարեք,որ բոլորիդ հետ մի կտոր հաց եմ կիսել,երկու բառ էլ փոխանակել։

Շարունակելու ենք աշխատել։

Աստված բոլորիս հետ.. »։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ