News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ  ջոկատով իրականացրել են Արցախի հյուսիսարևելյան թևում`Մատաղիսի ուղղությամբ:

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հայտնաբերվել է ևս 1 աճյուն, որի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում` մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ