News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կան մի քանի պատճառներ, որոնք նպաստել են թուրքական լիրայի անկմանը։ Այնուամենայնիվ, դրանք բոլորը բխում են մեկ հիմնական պատճառից։ Այս մասին NEWS.am TALK TIME հաղորդմանը տված հարցազրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Ըստ փորձագետի՝ խոսքը, մասնավորապես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականության մասին է։

«Արտաքին քաղաքականության մեջ կարելի է խոսել Էրդողանի անհեռատես քայլերի մասին, որոնք նա ձեռնարկում է իր դաշնակիցների ու գործընկերների նկատմամբ, իսկ ներքին քաղաքականության մեջ՝ տնտեսական ոլորտում»,- պարզաբանեց Իսպիրյանը։

Միաժամանակ, թուրքագետը կարծում է, որ Անկարայի գլխավոր սխալը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացումն է, որն ի վերջո հանգեցրեց Վաշինգտոնի հետ ուղիղ բախման։ Արդյունքում, մի շարք իրադարձություններից հետո, որոնք էլ ավելի վնասեցին ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հարաբերությունները, ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ։ Դրանք լուրջ վնաս հասցրին ազգային արժույթին, իսկ թուրքական լիրան, արդյունքում, սկսեց աստիճանաբար արժեզրկվել։

Սակայն, ինչպես նշեց փորձագետը, Անկարան շարունակեց թուլացնել իր դիրքերը միջազգային ասպարեզում՝ հակամարտության մեջ մտնելով մերթ Ֆրանսիայի, մերթ Գերմանիայի հետ՝ դրանով թուլացնելով ազգային արժույթը։

«Թուրքիան Եվրոպայում եւ ողջ քաղաքակիրթ աշխարհում դադարել է ընկալվել որպես վստահելի գործընկեր, հատկապես տնտեսական ոլորտում։ Դա հանգեցրեց Թուրքիայից օտարերկրյա ներդրումների արտահոսքի։ Տրիլիոնավոր դոլարների ներդրումները պարզապես արտահոսել են երկրից։ Էրդողանը, սակայն, փորձեց շտկել իրավիճակը՝ հիմնվելով արաբական մի շարք երկրների հետ որոշակի գործարքների կնքման վրա, ինչը թույլ կտար նրան պահպանել որոշակի հավասարակշռություն։ Արդյունքում դա հանգեցրեց թուրքական տնտեսության էլ ավելի մեծ թուլացման, ինչն էլ բացասաբար ազդեց ազգային արժույթի արժեքի վրա»,-ընդգծեց Իսպիրյանը։

Խոսելով թուրքական լիրայի արժեզրկման ներքին պատճառների մասին՝ փորձագետը նշեց, որ Էրդողանի կառավարության կողմից ոչ ադեկվատ միջոցներ են ընդունվում, որոնք մեծամասամբ սահմանափակվում են ոչ միանշանակ օրենսդրական նախաձեռնություններով։ Թուրքագետի խոսքով՝ Էրդողանի նոր օրենքները հակասում են էկոնոմիկայի բոլոր օրենքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ