News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
481.63
EUR
545.49
RUB
6.17
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին կհանդիպի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի հետ Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի շրջանակում, հաղորդում է Mehr-ը:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին եւ նրան ուղեկցող պատվիրակությունը Թեհրանից մեկնել է Աշխաբադ՝ Թուրքմենստանի մայրաքաղաք, շաբաթ Տնտեսական համագործակցության կազմակերպության առաջնորդների հանդիպմանը մասնակցելու համար, որը կկայանա Աշխաբադում կիրակի՝ նոյեմբերի 28-ին: Աշխաբադ ժամանելուն պես նախագահ Ռայիսիին պաշտոնապես կդիմավորեն թուրքմեն գործընկերները:

Իրանը, Թուրքիան, Պակիստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ադրբեջանը Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ