News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 26
USD
482.26
EUR
544.28
RUB
6.14
Տեսնել լրահոսը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ընդունել է երկրի նոր վարչապետի պաշտոնում Պյոտր Ֆիալայի երդմնակալությունը, հաղորդում է AP-ն:

Անվասայլակով ներկա գտնված Միլոշ Զեմանն առանձնացվել էր Ֆիալայից եւ մյուս պաշտոնական անձանցից թափանցիկ պանելներով Պրահայից դեպի արեւմուտք՝ Լանիում գտնվող նախագահական ամրոցում արարողության ժամանակ: Անցաց շաբաթ նախագահի մոտ հայտնաբերել է կորոնավիրուս:

Զեմանը հաջողություններ է մաղթել Ֆիալային:

Հոկտեմբերի 8-9-ին կայացած քվեարկությունից հետո երեք կուսակցությունից կազմված լիբերալ-պահպանողական կոալիցիան, որը հայտնի է «Միասին» անունով, գլխավորել է ցուցակը 27,8 տոկոս ձայներով:

Կոալիցիան միավորվել է ձախակենտրոն լիբերալ կոալիցիայի հետ, որը զբաղեցրել է երրորդ տեղը 15,6 տոկոս ձայներով: Նոր գործընկերությունը կստանա 108 տեղ 200 մանդատ ունեցող խորհրդարանի ներքին պալատում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել