News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 20
USD
481.65
EUR
546.14
RUB
6.3
Տեսնել լրահոսը

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է չեղարկել վիրավորանքի ու զրպարտության մասին աղմկահարույց օրենքը։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստում հայտարարեց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ օրենքը հակասում է Սահմանադրությանը, ոտնահարում է քաղաքացիների իրավունքները եւ սահմանափակում երկրում գործող ԶԼՄ-ների գործունեությունը։ «Այս առումով այն պետք է ապաքրեականացվի։ Մենք համոզված ենք, որ այս փոփոխությունները լուրջ հակասություններ ունեն Սահմանադրության, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի հետ։ Գործող օրենսդրությունը չի արտացոլում Սահմանադրությամբ ամրագրված նպատակները, այլ պարզապես փորձում է սպառնալիքներով սահմանափակել խոսքի ազատությունը, հանրային քննադատությունը, մասնավորապես, քաղաքական գործիչների նկատմամբ։ Ավելին, գործող օրենքը վտանգ է ներկայացնում Հայաստանում ժողովրդավարության եւ խոսքի ազատության համար, ինչի մասին վկայում է Freedom House միջազգային կազմակերպությունը»,-պարզաբանեց Վարդանյանը։

Ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը հարցրեց, թե արդյոք ընդդիմադիրը քաղաքական վարքագծի նորմա է համարում հայհոյանքը։

Վարդանյանը պատասխանեց, որ այդպես չի կարծում։ Այդուհանդերձ, պատգամավորը չզլացավ նկատել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա գլխավորած քաղաքական մեծամասնությունը նման պահվածքը դարձրել են նորմա։

Երկարատեւ քննարկումներից հետո ԱԺ հանձնաժողովը, այնուամենայնիվ, բացասական եզրակացություն տվեց ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ