News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2 միլիարդ տարի առաջ օվկիանոսներում կյանքի պայթյունավտանգ զարգացումը նպաստեց Երկրի ամենամեծ լեռնաշղթաների ձeuավորմանը: Նման եզրակացության են հանգել Աբերդինի համալսարանի երկու բրիտանացի երկրաֆիզիկոսներ, ովքեր համապատասխան հոդվածը հրապարակել են Nature Communications Earth and Environment ամսագրում։

Թթվածնային աղետը կամ թթվածնային հեղափոխությունը տեղի է ունեցել մոտ 2.3 միլիարդ տարի առաջ: Հենց այդ ժամանակ էլ թթվածինն առաջին անգամ առատորեն հայտնվել է մթնոլորտում՝ նույն ցիանոբակտերիաների շնորհիվ։ Իսկ լեռնագոյացության առաջին ալիքը տեղի է ունեցել 1.95-ից 1.65 միլիարդ տարի առաջ: Աբերդինի համալսարանի Երկրի մասին գիտությունների դպրոցից Ջոն Փարնելի եւ Քոնոր Բրոլիի խոսքով` մոտ 2.3 միլիարդ տարի առաջ թթվածնի մակարդակի կտրուկ աճից հետո ծովերում սննդանյութերի առատություն հայտնվեց, ինչը կենսազանգվածի ավելացման հանգեցրեց` ցիանոբակտերիաների եւ պլանկտոնի տեսքով: Իր հերթին, մահից հետո պլանկտոնը սուզվում էր օվկիանոսի հատակը եւ գրաֆիտի եւ սեւ թերթաքարի հանքաշերտերի վերածվում, ինչից յուրատեսակ քսանյութ էր արտազատվում, որը թույլ էր տալիս ժայռերի շերտերին նստել միմյանց վրա եւ ծալքեր եւ թիթեղներ ձեւավորել: Ի վերջո, դա էլ նպաստել է Հիմալայների նման ամենամեծ լեռնաշղթաների ձեւավորմանը:

«Լեռներն այժմ Երկրի լանդշաֆտների անբաժանելի մասն են, բայց լեռնաշղթաների մեծ մասը ձեւավորվել է Երկրի գոյության ժամկետի կեսից հետո՝ մոտ երկու միլիարդ տարի առաջ,- բացատրել է պրոֆեսոր Ջոն Փարնելը, ով ղեկավարել է հետազոտությունը:- Այդ ժամանակաշրջանի երկրաբանական տվյալներն օվկիանոսներում օրգանական նյութերի առատության ապացույցներ են ներառում, ինչպես նաեւ` շատ կենդանի արարածներ, որոնք մահանալիս պահպանվում էին գրաֆիտի եւ թերթաքարի տեսքով»:

Թեև լեռնագոյացությունը սովորաբար կապված է տեկտոնական թիթեղների շարժման եւ բախման հետ, ինչը վեր բարձրացող հսկայական ժայռերի գոյացման է հանգեցնում, նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ այս բնական գոյացությունների ստեղծման գործում առանցքային գործոն էր փոքրագույն պլանկտոնը: Այն թույլ տվեց հսկա թիթեղներին ապագայում տեղաշարժվել միմյանց համեմատ, ինչի արդյունքում  միլիոնավոր տարիների ընթացքում ձեւավորվեցին բոլոր ներկայիս լեռնային համակարգերը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ