News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Յունիբանկը  թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝  4.8% տարեկան: Դոլարային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, շրջանառության ժամկետը՝  36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:

Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 27.12.21թ., որից հետո պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Հայաստանի Ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը /գրանցված 22.01.2021թ. թիվ 1/25 Ա որոշմամբ), դրա լրացումները և Թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ