News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է, որ ինքը եւ Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը եղբայրներ են եւ աշխարհը նույն կերպ են տեսնում։

«Կարող եմ ասել, որ Վլադիմիր Պուտինն ինձ ավելին է համարում, քան ընկեր, մենք եղբայրներ ենք։ Բայց եթե լուրջ, գիտե՞ք ինչն է ընդհանուր: Մենք, իմ կարծիքով, հիմա սա հստակ դրսեւորվեց, աշխարհը հիմնական ուղղություններով ենք տեսնում, հիմնական խնդիրները նույնն են։ Մենք այս աշխարհը նույն աչքերով ենք տեսնում»,- ասել է նա։

Ըստ Լուկաշենկոյի՝ «մենք կարող ենք այդ ամենը մարսել մեր գլխում, շրջել, պտտել, երբեմն կարող ենք եզրակացություններ անել, որոնք լրիվ նույնը չեն, մեզ մոտ կարող են տարբեր քայլեր լինել, բայց մեր աչքերը նույն կերպ են տեսնում այս աշխարհը»: Դրանում համոզվեցի հատկապես վերջերս։ Եվ մենք իսկապես շատ խորն ենք դիտարկում որոշ բաներ, եւ ես տեսնում եմ, որ մենք մի աչքով ենք նայում այդ բաներին, մենք շատ լավ հարաբերություններ ունենք»,- ասել է Բելառուսի նախագահը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ