News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ին բրիտանական հեղինակավոր «The Spirits Business Design & Packaging Masters» մրցույթը ամփոփեց այս տարվա աշխատանքները, որի արդյունքում ARARAT «Նաիրի» 20 տարվա հնացման կոնյակը ճանաչվեց լավագույնը «Դիզայն և փաթեթավորում» անվանակարգում՝ նվաճելով մրցույթի բարձրագույն մրցանակը։

Միջազգային առաջատար «The Spirits Business» հարթակի ներքո գործող մրցույթները նպատակ ունեն բացահայտել ալկոհոլային ոլորտի այն մասնագետներին և ապրանքանիշներին, որոնք նպատակաուղղված ընդանում են դեպի նոր ձեռքբերումներ՝ կատարելագործելով ապրանքանիշը, ինչպես նաև բավարարելով  սպառողի սպասելիքները։ Այս տարվա մրցանակաբաշխությունը մարտահրավերներով լի էր, քանի որ գերազանցելով նախորդ տարվա ակնկալիքները, գրանցել է 132 հայտ՝ աշխարհի 68 ապրանքանիշներից:

Ինչպես վկայում են մրցույթի կազմակերպիչները, Երևանի կոնյակի գործարանն իր ARARAT ապրանքանիշով առաջին անգամ է ներկայանում այս մրցույթին, միևնույն ժամանակ դառնալով մրցանակաբաշխության պատմության մեջ եզակի ապրանքանիշներից մեկը, որն իր առաջին իսկ առաջադրումից արժանանում է ամենաբարձր գնահատանքի՝ Master մեդալի։

«Մոտ մեկ տարի առաջ ARARAT-ը սպառողին ներկայացավ նոր փաթեթավորմամբ և ընդամենը մի քանի ամիս անց արդեն նշանավորվեց միջազգային տարբեր մրցանակներով։ Ուրախ եմ, որ ARARAT-ը տարին ավարտում է ևս մի հեղինակավոր մրցանակով, որը գալիս է վկայելու, որ ապրանքանիշը տեղափոխվում է համաշխարհային դիրքավորման նոր հարթություն», - ընդգծում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ