News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Տրանշ-2 ծրագրի շրջանակներում հայտարարվել  է Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի կմ 29+600 - կմ 37+545 հատվածում՝ Ագարակ համայնքի շրջակայքում, մոտ 8 կմ մայրուղու վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական մասնագրերի պահանջներին համապատասխան, որոնք հանդիսանում են պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաթեթի անբաժան մաս: 

Միջազգային մրցակցային ընթացակարգն անցկացվում է Ասիական զարգացման բանկի գնումների ուղեցույցներով սահմանված «մեկ փուլ` երկու ծրար» ձևաչափով, առանց նախաորակավորման փուլի, և ինչպես նկարագրված է մրցութային փաստաթղթերում՝ բաց է իրավասու երկրներ ներկայացնող բոլոր հայտատուների համար։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022թ. հունվարի 18-ը՝ ժամը 16:00 (Երևանի ժամանակով):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով։ 

Տպել
Ամենաշատ