News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը պետք է ակտիվացնել միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԽԽՎ-ում եւ ԵՎՐԱՆԵՍԹ-ում: Այսօր` հուլիսի 11-ին նման տեսակետ է հայտնել Հայաստանի ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի Երեւան այցի շրջանակներում, ՀՀ ԱԺ-ում հանդիպման ժամանակ:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն իր հերթին ընդգծել է երկուստեք հավասարակշիռ վերաբերմունք դրսեւորելու եւ անկողմնակալ մոտեցումներ ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Ուկրաինայի հայկական համայնքին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այսօր այնտեղ հայկական  սփյուռքը կազմում է շուրջ 400 հազար մարդ: «Համոզված եմ, որ ինչպես անցյալում, հայերը ներդնում են իրենց ուժը, տաղանդը եւ հմտությունները ժամանակակից Ուկրաինայի զարգացման մեջ, եւ ես հուսով եմ, որ Ուկրաինայում  հոգատար եւ բարեկամական վերաբերմունքը մեր հայրենակիցների նկատմամբ այսուհետ եւս կշարունակվի»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Նվեր Մխիթարյանը նշել է, որ Ուկրաինայի հայ համայնքն իրեն շատ վստահ է զգում եւ երկրի ամենահարգված համայնքներից է:

Խորհրդարանական հանդիպումներից հետո Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ուկրաինացի խորհրդարանականները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, եղան Ցեղասպանության թանգարանում: Վլադիմիր Լիտվինը եղեւնի է տնկել Հիշողության պուրակում:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան շարունակվում է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել