News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

Հայաստանում շենքերի սեյսմակայունությունը շարունակում է հրատապ խնդիր մնալ։ Այս մասին դեկտեմբերի 6-ին «Սպիտակի երկրաշարժի պատմական փորձը, սեյսմիկ անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաները» գիտագործնական համաժողովի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։

Նախարարի խոսքով՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժը բացահայտեց բազմաթիվ թերություններ ու խնդիրներ՝ կապված բնակելի շենքերի եւ այլ կառույցների ամրության հետ։

«Մինչեւ 1988 թվականը Երեւանում եւ հանրապետության այլ խոշոր քաղաքներում շենքերը նախագծվում էին սեյսմակայունության նվազագույն չափանիշներին համապատասխան։ Խնդիրը մասամբ փորձում են լուծել ժամանակակից շենքերի կառուցման ժամանակ»,- հավաստիացրեց Փիլոյանը։

ԱԻՆ ղեկավարի խոսքով, մշակվում եւ ներդրվում են շենքերի սեյսմակայունության ամրապնդման նոր մեթոդներ։ «Սակայն, բացի շինարարական բաղադրիչից, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում պարբերաբար աշխատանքներ են իրականացվում բնակչության հետ, կազմակերպվում են տարհանման հետ կապված մարզումներ եւ վարժանքներ։ Բավականին ծանր հիշողություններ ունենք 33 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններից։ Ուստի այսօրվա դրությամբ մեր փորձը կիսում ենք աշխարհի հետ եւ ընդունում ենք համաշխարհային փորձը»,- ասաց նախարարը։

Փիլոյանն այս միջոցառումը խնդիրը վերլուծելու եւ կանխարգելիչ բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկելու կարեւոր հարթակ անվանեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը