News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Այս պահին  քննարկումները ընթացքում են, որեւէ նորություն այս պահին չունենք: Այս մասին այսօր` դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք մինչեւ տարեվերջ կստեղծվեն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցրը քննարկող հանձնաժողով:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ադրբեջանական կողմի այն հայտարարությունը, որ ԱԳ նախարարների այցը չեղարկվել է հայ պատգամավորների Արցախ այցելելու պատճառով, Աղաջանյանը ասաց, որ հայկական կողմը չի մեկնաբանում այս հայտարարությունը:

«Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ այն գործընթացները, որ տեղի են ունենում ԱԳ նախարարների մասնավորաապես հանդիպումների շրջանակում շրջանակներում, դրանք առանձին գործընթացներ են եւ հանդիպումների  տեղի ունենալը կամ չունենալը պայմանավորված են կոնկրետ գործոններով»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ