News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Այսօր Բաքվի բռնապետը հերթական անգամ բարբաջել է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» մասին, սակայն դա արել է մի վայրում, որն էթնիկական կազմի առումով ինքնին խնդրահարույց տարածք է, քանի որ Ղուբայի շրջանի Ղոնախքենդ ավանը Լեռնային Շիրվանի այն բնակավայրերից է, որտեղ ապրում են բացառապես կովկասյան պարսիկներ (թաթեր)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանաբնակ կովկասյան պարսիկների շրջանում, ըստ հենց ադրբեջանական տելեգրամյան ալիքների վերջին հրապարակումների՝ 2014թ․ էթնիկական հողի վրա տեղի են ունեցել ձերբակալություններ և բռնաճնշման այլ գործողություններ «Շիրվանի ազատագրության ճակատ» կազմակերպությանն անդամակցելու և Շիրվանի Պարսկական Հանրապետության ստեղծելու նպատակով հնարավոր զինված ապստամբություն բարձրացնելու պատրվակով։

Բաքվի բռնապետը սեփական բնակչության շրջանում զանազան՝ այդ թվում էթնիկական հողի վրա, դժգոհությունները սանձելու նպատակով պարբերաբար հայտարարել է, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բոլոր խնդիրների իբր պատճառն Արցախում չլուծված հակամարտությունն է։

Հիմա  նույն հաճախությամբ «պնդելով», թե այդ հակամարտությունն այլևս գոյություն չունի, նա հայտնվել է իր իսկ լարած թակարդում և փորձում է դրանից դուրս պրծնել նաև կովկասյան պարսիկների միջավայրում  ինչ-որ «Զանգեզուրյան միջանցքի» մասին բարբաջելով, մինչդեռ այս մարդկանց անհրաժեշտ է իրենց գոնե նվազագույն էթնիկական իրավունքների ապահովում, այլ ոչ թե իրականում պանթուրանական միջանցք, որը կհանգեցնի նաև այս հինավուրց իրանական ժողովրդի վերջնական ձուլմանը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի փափուկ ուժը չկարողացավ ազդել Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշման վրա. Փաշինյանի նախկին օգնական
Հայաստանի խնդիրն է միջազգային ասպարեզում ավելացնել իր դիրքորոշմանն աջակցողների թիվը...
Այգում 8 հոգով էինք աշխատում, 6-ը՝ կանայք էին. Բերդաշենի բնակիչը՝ հակառակորդի կողմից իրենց թիրախավորելու մասին
Հենց կրակոցներ եղան, դադարեցրինք...
Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել է։ Դեպքի մասին…
Բայրամովը Գերցոգին պատմել է օկուպացված հայկական տարածքներում կատարվող աշխատանքների մասին
Գերցոգը նշել է, որ Իսրայելը, որպես ռազմավարական գործընկեր, մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ․․․
Եթե պետությունը սերտիֆիկատ է տվել տուն առնելու համար, ի՞նչ կապ ունի նրա վարկառու լինելը, տարիքը. տեղահանված
Եթե բանկին վճարում է պետությունը, ապա սա ի՞նչ կապ ունի, բանկը չի վստահո՞ւմ այն պետությանը, որն...
Վարձով ապրող տեղահանվածը ո՞նց կարող է նախնական 500 հազար դրամ վճարի, որ գործարք անեն. Քաշաթաղից տեղահանված 
Բանկի մասնագետները բնակարանների գները ցածր են գնահատում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ