News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում տեղի են ունենալու ռեկտորի ընտրություններ, որոնց մասնակցելու է միայն մեկ թեկնածու՝ Կառավարության կողմից առաջադրված Հովհաննես Հովհաննիսյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Եվ սա այն դեպքում, երբ կարող էին առաջադրվել շատ ավելի մեծ թվով գիտնականներ և դասախոսներ, քանի որ Կառավարության կողմից ԵՊՀ կանոնադրությունը փոփոխելուց հետո ԵՊՀ ռեկտորի պաշտոնում կարող են առաջադրվել գիտությունների թեկնածուներն ու դոցենտները։

Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում ոչ ոք այլևս չի հավատում բուհական ինքնավարությանը և չի ցանկանում մասնակցել կանխորոշված ելքով ընտրություններին։

Իսկ դա էլ նշանակում է, որ որևէ ծրագրային քննարկում, ապագայի վերաբերյալ բանավեճ, համակարգային փոփոխություն և ի վերջո, որևէ տեսլական պարզապես բացառվում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ