News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 29
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացները ԽՍՀՄ-ը վերամարմնավորելու փորձ չեն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այսպիսով, նա մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի խոսքերը, ով ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է վերածնել ԽՍՀՄ-ը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Նուլանդը հիանալի հասկանում է  ռուսական թեմատիկան եւ հետխորհրդային տարածքի բոլոր նրբությունները։ Եվ ես համոզված եմ, որ տիկին Նուլանդը, ինչպես մենք եւ մյուս մասնագետները, հիանալի հասկանում են, որ Խորհրդային Միության վերստեղծումն անհնար է»,-ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նշել է, որ նախկին ԽՍՀՄ տարածքում վաղուց գոյություն ունեն «զարգացման տարբեր արագությամբ ինտեգրացիոն գործընթացներ»։

Որպես օրինակ Պեսկովը նշել է ԱՊՀ-ն, ԵվրԱզԷՍ-ը, Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունը։ Նա ընդգծել է, որ այդ միավորումներից ոչ մեկը ԽՍՀՄ-ը վերամարմնավորելու փորձ չէ եւ չի կարող լինել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ