News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, չնայած իշխանության գործադրած խայտառակ ճնշումներին, տեղերում հեղինակություն վայելող գործիչների ահաբեկմանն ու քրեական հետապնդումներ սկսելու սպառնալիքներին, ոչ միայն չարդարացրեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբավորման ակնկալիքները, այլև զրկեցին շատ համայնքներում տեղական իշխանություն  ձևավորելու հնարավորությունից:

Ընտրությունների ընթացքում չկարողանալով ամբողջովին ազդել քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա՝ իշխանությունը փորձում է ազդել ընտրությունների արդյունքի վրա՝ գործի դնելով իրենց կամակատար դարձած իրավապահ համակարգը։

Այս պահին քրեական գործեր են հարուցվում ընդդիմադիր դաշինքների ավագանու ցուցակները գլխավորող, ինչպես նաև դրանցում ընդգրկված թեկնածուների վրա, մասնավորապես՝ այն համայնքներում, որտեղ ընդդիմադիր դաշինքները հայտարարել են կոալիցիաներ ստեղծելու և միասնաբար հայմայնքային իշխանություն ձևավորելու մասին։ Ճնշումներ են գործադրվում նաև ընտրությունների ժամանակ իրենց քաղաքական և քաղաքացիական դիրքորոշումն արտահայտած անձանց նկատմամբ։

Տեղի ունեցողը երկրում առկա անօրինականության, քաղաքական հետապնդումների, թշնամանքի մթնոլորտի հերթական դրսևորումն է: Իշխող քաղաքական ուժն այս կերպ է հակադարձում ժողովրդի կամքի դրսևորմանը:

Դատապարտելով նման գործելաոճը՝ հայտարարում ենք, որ բոլոր մեթոդներով հակազդելու ենք բռնության՝ նման դրսևորումներին և ամեն գնով պաշտպանելու ենք ժողովրդի կամարտահայտության արդյունքները»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ