News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը 2021 թվականին անցկացված զորավարժությունների ժամանակ հաշվի են առել Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում հետախուզական եւ հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման փորձը։ Այս մասին հայտարարել է ՌԴ օդատիեզերական ուժերի հատուկ նշանակության հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Դեմինը։

«ՀՕՊ զորամասերում մարտական ​​պատրաստությունը կազմակերպվում է պլանային զորավարժություններով եւ կատարելագործվում հակաօդային պաշտպանության կազմավորումների եւ զորամասերի հետ վարժանքների ժամանակ։ Հաշվի է առնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փորձը, որտեղ առաջին անգամ զանգվածաբար կիրառվել են հետախուզական եւ հարվածային անօդաչու թռչող սարքեր»,- ասել է նա «Նեզավիսիմոե վոեննոե օբոզրենիե» շաբաթաթերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ 2021 թվականին Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի ձեռք բերած ​​փորձը ներդրվել է «Աշուլուկ» եւ «Տելեմբա» զինափորձարաններում մարտավարական վարժանքների ժամանակ:

«Բացի այդ, հատուկ ուշադրություն է դարձվել անօդաչուներին հակազդելու համար զորքերի պատրաստությանը` հաշվի առնելով ՍԱՀ-ում եւ Հայաստանի Հանրապետությունում զինված հակամարտությունների փորձը», - ընդգծել է Դեմինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ