News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Դրսից Հայաստան ժամանած երիտասարդ բիզնեսմենները որոշել են մարզերից մեկում ջերմոցներ դնել՝ բավականին մեծ տարածքի վրա, եւ սկսել են գյուղացիների հետ բանակցել՝ նրանց հողերը գնելու համար։ Ոմանք հեշտ համաձայնել են, քանի որ այդ հողերը գրեթե չեն մշակում, մյուսները չեմուչում են արել, հետո համաձայնել, երրորդները մեծ թվեր են կրակել, հիմնականում՝ ստացել։

Սակայն բանն այն է, որ եթե կտոր-կտոր գնվող հողատարածքների մեջ մեկն անգամ չհամաձայնի վաճառել, ծրագիրը հնարավոր չի լինի իրականացնել։

Պարզվել է, որ նախատեսված տարածքում կա մի տարեց մարդ, որի հողը գրեթե մեջտեղներում է, բայց ոչ մի գնով չի ուզում վաճառել հողը․ ինչ գին առաջարկում են, չի համաձայնում։ Եվ հսկայական ծրագիրը, որը նաեւ շահավետ է տվյալ մարզի համար ու հազարավոր աշխատատեղեր է ստեղծելու, տապալվում է։

Բիզնեսմենները հազար մեթոդի ու մարդու են դիմում, որ սեփականատիրոջ հետ խոսեն, համոզեն։ Տարեց մարդը հպարտ հայտարարում է․ «Ես հող ծախող չեմ։ Կարող ա՞ գիտեք ես Նիկոլն եմ, էլ էդ հարցով ինձ չդիմեք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Փողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին
Ի մասնավորի, նա նշել է, թե «2018 թվականին տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն»...
«Հրապարակ». Օրենքի տառը չի պահպանվել
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ...
«Փաստ». Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է
Գուցե միայն լիովին չի գիտակցում, որ այդ օրը նա քաղաքական ինքնասպանություն գործեց: Դե, նախորդ վեց տարին...
«Հրապարակ». Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել
Ի դեպ, ԼՀԿ-ն թեպետ հանդիպեց Բագրատ սրբազանին, մասնակցեց վերջինիս նախաձեռնությամբ քաղաքական...
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն քննարկել է ՔՊ պատգամավորի կնոջը պատկանող ընկերության շուրջ առկա գործը կարճելու հարցը
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ստացած լուրերի համաձայն, գրել էր, որ նախաքննական մարմինը քննարկել...
«Հրապարակ». Մանդատների հարցը կգա՞ օրակարգ
Ճգնաժամ չի առաջանում, մեռանք ասելով, իշխանությունն էլ է իր հերթին ասել, որ ճգնաժամ չի առաջանա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ