News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում ավելի քան 40 ուղտ որակազրկվել է եւ հեռացվել գեղեցկության մրցույթից բոտոքսի պատճառով, հայտնում է Saudi Press-ը։

Սաուդյան Արաբիայում Աբդուլազիզ թագավորի հայտնի ուղտերի փառատոնը, որը մեկնարկել է այս ամսվա սկզբին, համախմբում է ամենագեղեցիկ ուղտեր բուծողներին՝ մրցելու շուրջ 66 միլիոն դոլար մրցանակային ֆոնդի համար: Միեւնույն ժամանակ, խստիվ արգելվում են բոտոքսի ներարկումները, դեմքի ձգումը եւ այլ կոսմետիկ փոփոխություններ, որոնք նախատեսված են ուղտերին ավելի գրավիչ դարձնելու համար։  

BBC-ի փոխանցմամբ՝ 2018 թվականին 12 ուղտ որակազրկվել է նույն պատճառներով։

Այս տարի իշխանությունները պարզել են, որ տասնյակ բուծողներ բոտոքս են ներարկել ուղտերի շուրթերին ու ձգել քիթը, օգտագործել հորմոններ՝ ամրացնելու կենդանիների մկանները։  

Camel Beauty Contest զանգվածային կառնավալը ներառում է նաեւ ուղտերի մրցավազք, վաճառք եւ այլ միջոցառումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ