News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմի, նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված անձանց նկատմամբ իշխանության մեղադրանք/քննադատությունները ունեն ընդամենը մեկ պատճառ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դեռ չեմ էլ անդրադառնում, թե ինչպիսի փոփոխություններ է տեղի ունեցել իշխանության վարքագծում, գերիների նկատմամբ արտահայտած ձևակերպումներում և թե ինչպես «հերոս տղաները» փոխակերպվեցին «դասալիքների»։

Գերիների, ռազմագերիների խնդիրը վերջին մեկ տարվա ընթացքում քննարկվող և ամենատարբեր համատեքստում բարձրաձայնվող հարցերից է։

Այս իշխանությունը գիտակցելով իր անճարությունը, անզորությունը փորձում է ռազմագերիների, գերիների հարցը հասարակական ու քաղաքական օրակարգից հանել՝ նրանց վարկաբեկելու, առանց տարբերակում մտցնելու «դասալիք», հանցագործ անվանելու միջոցով։

Միանգամից ասեմ, որ անկախ գերեվարման հանգամանքներից, պատճառներից, բոլոր ժամանակներում էլ գերությունից վերադարձող անձինք համապատասխան ընթացակարգերով անցնում են։

Ովքեր հանցանք են գործել պետք է իրավական պատասխանատվություն կրեն, սակայն մինչև օրինական ուժի մեջ մտած դատավճիռները մարդկանց թիրախավորելը, հանցագործ նշանակելն անթույլատրելի է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ