News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Լուկօյլ»-ը կկրճատի Petronas-ից ձեռք բերված բաժնետոմսերը Շահ Դենիզ նախագծում` 15.5 տոկոսից մինչեւ 9.99 տոկոս, նախագծի գործընկերների հետ սեփականության իրավունքի պահպանման հարցի շուրջ բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ընդ որում, գործարքի գումարը 2.25 մլրդ դոլարից կնվազի համապատասխանաբար մինչեւ 1.45 մլրդ դոլար։ Գործարքը նախատեսվում է փակել 2022 թվականի հունվարին:

Գործարքի մասին հայտարարվել է 2020 թվականի հոկտեմբերին։ Այդ ժամանակ «Լուկօյլ»-ը մտադիր էր գնել նախագծում 15.5 տոկոսը եւ այդպիսով իր մասնաբաժինը 10 տոկոսից հասցնել 25.5 տոկոսի։ Սակայն դեկտեմբերին բրիտանական BP-ն, որը հանդիսանում է նախագծի օպերատորը, ունենալով 28.8 տոկոս բաժնեմաս, որոշեց ավելացնել իր մասնաբաժինը 1.16 տոկոսով՝ 168 մլն դոլարի դիմաց։

Շահ Դենիզ գազակոնդենսատային հանքավայրը գտնվում է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ Բաքվից 70 կմ հարավ-արեւելք։ Ծրագիրն իրականացվում է արտադրության բաշխման համաձայնագրի համաձայն: Ծրագրի շրջանակներում կոմերցիոն արտադրությունը սկսվել է 2006 թվականին:

Շահ Դենիզ նախագծի մյուս մասնակիցներն են բրիտանական BP-ն (օպերատոր, մասնաբաժինը` 28.8 տոկոս), թուրքական TPAO-ն (19 տոկոս), ադրբեջանական Socar-ը (10 տոկոս), իրանական NICO-ն (10 տոկոս) եւ ադրբեջանական SGC-ն (6.7 տոկոս):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ