News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի  տնօրեն Գրիգոր Արշակյանն  առցանց ձևաչափով մասնակցել է  Բելառուսում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդակցական խորհրդի 17-րդ նիստին։

Բելառուսի, Ռուսաստանի, Հայաստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի  ներկայացուցիչները հանդես  են  եկել իրենց երկրներում 2020-2021թթ․ արխիվային գործի  զարգացման արդյունքների մասին զեկույցներով։

Անդրադարձ է եղել 2020-2021թթ․ արխիվային օրենսդրության ոլորտում տեղի ունեցած փոփոխություններին, արխիվների տեխնիկական վերազինմանը, ներդրումային ծրագրերին, արխիվային փաստաթղթերի օգտագործմանը, միջազգային կապերին, արխիվային ոլորտի մասնագետների պատրաստման անհրաժեշտությանը և այլն։

Քննարկվել է  նաև  ԱՊՀ անդամ պետությունների անձնակազմին վերաբերող փաստաթղթերի պահպանման միասնական տվյալների բազայի ստեղծման հարցը։

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը ներկայացրել է ՀԱԱ արխիվային գործի 2020-2021թթ․ զարգացման գործընթացը և կարևորել   ՀԱԱ-ի էլեկտրոնային շտեմարանի ստեղծման ծրագիրը, թվայնացման աշխատանքները, որոնց կիրառման շնորհիվ Հայաստանի արխիվային համակարգը հնարավորություն է ստացել կայուն կերպով իրականացնել ՀՀ արխիվային հավաքածուի և այլ արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման հիմնական գործառույթները: Գրիգոր Արշակյանը նշել է, որ արխիվային փաստաթղթերի թվայնացման շնորհիվ  կբացառվի առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթերի ոչնչացումը, կբարձրանա արխիվի աշխատանքի արդյունավետությունը, արխիվային հավաքածուն կդառնա առավել մատչելի ու հասանելի ՀՀ և արտերկրի քաղաքացիների, կազմակերպությունների, գիտական ուսումնասիրողների, իրավաբանական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար:

 Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում ԱՊՀ անդամ պետությունների արխիվային գործի բնագավառում համագործակցության  միջոցառումների ծրագրերի իրագործման շուրջ:

Նիստի ավարտին անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդակցական խորհրդի նախագահի ընտրություն։ Այս անգամ խորհուրդը կղեկավարի Ղազախստանի ներկայացուցիչը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել  2022 թվականին,  Ալմա Աթայում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին ոչ մի ազդանշան չի հղել. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Լեբեդևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ Երևանում բարձրաստիճան անձանց հայտարարությունների վրա...
Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանը ներկա չի լինում միջոցառումներին ԱՊՀ շրջանակում. ՌԴ դեսպանության խորհրդական
Համագործակցության պատկերն այնքան էլ ուրախալի չէ...
Կառավարությունից հերքում են. Մհեր Գրիգորյանը չի մեկնել Աշխաբադ
Նշենք, որ Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների…
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում ՀՀ պատվիրակությունը գլխավորում է Մհեր Գրիգորյանը
Նախատեսվում է ընդունել վտանգավոր թափոնների գործածության կարգի, ինչպես նաև առողջապահության, քիմիական արդյունաբերության ոլորտներում...
Գյումրիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը
Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում…
Արևմուտքը փորձում է ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների» համար պայմաններ ստեղծել. Բորտնիկով
Նա նշեց, որ տարածաշրջանային հակամարտությունները սնվում են դրսից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով միջազգային ահաբեկչական կառույցներին սնուցելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ