News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավորներին ազատ արձակելու համար դատարանի որեւէ որոշման անհրաժեշտություն չկա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, «ՎԲարդաշեն» ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Ուղղակի նաեւ տեխնիկական իմաստով դատարանի որոշումն ավելի արագ տրամաբանությամբ պետք է գործի: Ավելին ասեմ, երեկ երեկոյան արդեն պետք է լինեին այդ դատական ակտերը, որոշումները եւ մեր ընկերները պետք է լինեին ազատության մեջ:

Խնդիրն այստեղ այն է, որ Արթուր Սարգսյանի եւ Մխիթար Զաքարյանի դեպքում դատավորները փաստացի այս պահին գործունեությունը չեն էլ կարող իրականացնել: Մխիթար Զաքարյանի դեպքում դատավորը բացարկ է հայտնել, Արթուր Սարգսյանի դեպքում էլ առկա է որոշակի առողջական խնդիրներ դատավորի մոտ: Հետեւաբար, այս դեպքում գործում է մեկ այլ ռեժիմ. Նույն դատախազությունն ունի լիազորություն ապահովելու կալանավորումների եւ պատժի կրման ընթցքում օրինականությունը: Սա է տրմաբանությունը: ՍԴ որոշմամբ արձանագրվեց, որ մեր ընկերների կալանավորումները օրինական չէ, եւ դրանով ամեն ինչ ասված է: ՔԿՀ-ն որեւէ հնարավորություն չունի պահելու մեր ընկերներին, որովհետեւ դրա հիմքը չունի»,-ասաց նա:

Նշենք, որ այս պահին ԱԺ պատգամավորների խումբ է ժամանել «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղից քիչ անց ազատ կարձակվեն Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակել է իր դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ:

Այսօր ավելի վաղ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, որոշեց ազատ արձակել ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին: Նա ազատ արձակվեց նիստերի դահլիճից:

Դատավորը հայտարարեց, որ խափանման միջոց է ընտրվում ստորագրությունը չհեռանալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեյցարիայում դատում են բրիտանական մեծահարուստ ընտանիքի անդամներին՝ մարդկանց շահագործման և թրաֆիքինգի մեղադրանքով
Հինդուջա ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է 37 միլիարդ ֆունտ ստեռլինգ (47 միլիարդ դոլար), մեղադրվում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի համար...
Ամբողջ Ռուսաստանում բոտուլիզմով վարակվածների թիվը գերազանցել է 190-ը
Նախորդ օրը Մոսկվայի իշխանությունները հայտնել էին, որ 55 հիվանդի վիճակը ծանր է...
Կիևում մահափորձ է իրականացվել ղազախ ընդդիմադիր Այդոս Սադիկովի դեմ
Նա քննադատում է Ղազախստանի ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին...
Ռյազանում տղամարդը կրակ է բացել ձեռնարկության վրա՝ մի կին զոհվել է, ևս մեկը` վիրավորվել
Ինչպես պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից, կրակոցները սկսվել են գույքային վեճի ու թշնամական հարաբերությունների շուրջ ծագած կոնֆլիկտի ժամանակ...
Էկվադորում սելավաջրերի պատճառով զոհվել է յոթ մարդ
Յոթ մարդ զոհվել է սելավաջրերից առաջացած սողանքի պատճառով...
Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը
Նրանք պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ