News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ղեկավար և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչն այցելել են Լոռի և Տավուշ մարզերի մի շարք համայնքներ՝ դպրոցներում ՊՀԾ աջակցությամբ ներդրված գյուղատնտեսական նորարար կարողությունները դիտարկելու նպատակով։  

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտոնյաները այցելել են Վանաձորի թիվ 27 և Թեղուտի դպրոցներին կից կառուցված ժամանակակից ջերմատներ, որտեղ աճեցվում են ավանդական և բարձրարժեք մշակաբույսեր, այդ թվում՝ բրոկոլի և կոլրաբի։ Ջերմատներում իրականացվող աշխատանքներին ակտիվորեն ներգրավված են դպրոցի սաները։

Այցի ընթացքում Արման Խոջոյանն ու Ելենա Միլոշևիչը եղել են նաև Շահումյանի և Դարպասի միջնակարգ դպրոցներում, որոնց տարածքում հիմնվել են ինտենսիվ այգիներ։ Ակնկալվում է, որ այգիներից տարեկան կստացվի ավելի քան 10-15 տոննա բերք։ Դպրոցները հագեցած են մրգի և բանջարեղենի չորացման սարքավորումներով, որոնց միջոցով ինտենսիվ այգիներից հավաքած բերքից կկազմակերպվի չրերի արտադրություն։

Արման Խոջոյանի խոսքով՝ դպրոցներում այսպիսի կարողությունների ներդրումը համահունչ է գյուղոլորտում պետական քաղաքականությանն ու կարող է օրինակ ծառայել նաև այլ համայնքների համար։

«Սա շատ կարևոր նախագիծ է, քանի որ այն կարծես գալիս է լրացնելու գործող պետական օժանդակության ծրագրերը, որոնք խրախուսում են ջերմատների, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների ստեղծումը։  Այն նաև ցուցադրում է, որ փոքր տարածքներում հնարավոր է ստեղծել, օրինակ, այնպիսի ինտենսիվ այգի, որը կարող է ավելի եկամտաբեր լինել, քան ավելի ընդարձակ տարածք զբաղեցնող ավանդական այգիները», - նշել է Արման Խոջոյանը։

Նախարարի տեղակալը կարևոր է համարել, որ դպրոցամերձ ջերմատներում ու այգիներում կիրառվող նորարարական մոտեցումներն և տեխնոլոգիաները ունեն ոչ միայն ուսուցողական նշանակություն, այլև ոգևորիչ են և մոտիվացնող, քանի որ աշակերտները հնարավորություն են ստանում անմիջական մասնակցություն ունենալ գյուղմթերքի մշակմանը և ձեռք բերել ժամանակակից եղանակներով մշակաբույսերի աճեցման հմտություններ, ծանոթանալ արտադրական ողջ արժեշղթային։

Միաժամանակ Արման Խոջոյանն ընդգծել է, որ նման ծրագրերը նպաստում են նաև համայնքային կարողությունների զարգացմանը և գյուղատնտեսական գործունեության եկամտաբերության ավելացմանը։

Փոխնախարարը լիահույս է, որ այգեգործական և ջերմոցաշինական հարուստ գիտելիքներով զինված այս դպրոցների սաները հետագայում կարող են համալրել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների շարքերը և իրենց հետագա կյանքը կապել գյուղատնտեսության հետ։

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և այլ գործընկերների հետ համատեղ, ուսումնասիրում է «Դպրոցական սնունդ» ծրագրի և «Պարենային արժեշղթաների» նախագծի տրանսֆորմատիվ բաղադրիչին լրացուցիչ կառուցվածքային մոտեցում տրամադրելու հնարավորությունները։ Այս առնչությամբ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Ելենա Միլոշևիչը նշել է․ «Այս երկուսի միջև կարևորագույն կապը ենթակառուցվածքներում ներդրումներն են, որոնք ծառայում են թարմ և առողջարար սննդով ապահովմանը, միաժամանակ երեխաներին, նրանց ծնողներին և համայնքներին կրթելով ժամանակակից տեխնոլոգիաների մասին, որոնք օգտագործվում են Հայաստանում մաքուր, կանաչ և ինտենսիվ գյուղատնտեսության համար։

 ՊՀԾ-ն նաև ընդգծում է աշակերտների գյուղատնտեսական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մոտիվացնում է նրանց ագրոբիզնեսում հնարավոր կարիերա սկսելու համար: Սա դրական ազդեցություն կունենա այս կարևոր տնտեսական ոլորտում երկրի ընդհանուր ազգային կարողությունների վրա»:

Ընդհանուր առմամբ, ՊՀԾ աջակցությամբ Հայաստանի 44 համայնքի դպրոցներում հիմնվել են ջերմատներ, ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիներ, որտեղ աշակերտները կարող են ներգրավված լինել գյուղատնտեսական գործունեության մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ո՞ւր է տանում պետական պարտքի կշռաքարերի ավելացումը
Տարածաշրջանի երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բավական ցածր դիրքերում է, իսկ...
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ