News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Եթե օրենքին նայենք, մենք առաջին կալանավորման էլ չէինք սպասում. այս երկրում ամեն ինչ էլ սպասելի է. թե առաջին, թե երկրորդ կալանավորումը անհիմն են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախին համայնքապետ Արթուր Սարգսյանը, որին ՔԿՀ-ից դուրս գալուց հետո դիմավորեց որդին:

Նա նշեց, իր համար ՍԴ որոշումը սպասելի էր, գիտեր՝ գործընկերները դիմել էին Սահմանադրական դատարան։

«Լավ է, որ Հայաստանում կա գոնե մի ատյան, որ պատվերներ չի կատարում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հայաստան» դաշինքին, Վարդևանյանին։ Հիշո՞ւմ եք, երեք անգամ ԱԺ-ում կրկնեց Սահմանադրության 96-րդ հոդվածը, բայց դրանից հետո շատ պատգամավորներ, դատավորներ, դատախազներ իրենց գործը կատարեցին։ Այսօր ուզում եմ ասել, որ Վարդևանյան Արամը ճիշտ էր, բոլորը սխալ էին։ Կրկնում եմ, էս երկրում ամեն ինչ սպասելի է, ամեն ինչի էլ պատրաստ եմ ես»,- ասաց Արթուր Սարգսյանը։

Նա խորհուրդ տվեց մի քիչ սպասել, ու կտեսնեն, որ ինքն արդարացվելու է. «Այն անձը, որ իմ դեմ ցուցմունք է տվել, այսօր Սիսիանի քաղաքապետարանում նշանակվել է բարձր պաշտոնի՝ բաժնի պետ: Համոզված եմ՝, այդ գործարքի շրջանակում է»,- ասաց Սիսիանի նախկին քաղաքապետը։

Արթուր Սարգսյանը անդրադարձավ դիտարկմանը, որ իրեն երկրորդ անգամ կալանավորելու ժամանակահատվածը համընկավ Սիսիանի հատվածում ռազմական  գործողությունների հետ․ «Չկապենք զուտ ինձ հետ, բայց մտածելու տեղիք է տալիս, 16-ին մարտերը սկսեցին, 15-ին անհապաղ կալանավորելու որոշում կայացրեցին՝ առանց ինձ ու փաստաբաններին տեղյակ պահելու, մնացածը թողում եմ ձեր որոշելուն»,-եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Սարգսյանը մեղադրվում է 2016-ին պաշտոնական կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելու համար։ Նա մեղադրանքը քաղաքական հետապնդում է համարում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ