News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Կալանքը, քրեական հետապնդումը, իհարկե, ծանր բաներ են, բայց երբ մեր երկիրը, ազգը նման ծանր վիճակում են, ժողովրդական լեզվով ասած՝ զուլումի մեջ են, իմ կալանավորումից խոսելը ես եսասիրություն եմ համարում։ Այս մասին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ 8-րդ գումարման խորհրդարանի ձեւավորումից ի վեր կալանքի տակ գտնված պատգամավոր Մխիթար Զաքարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իր կալանավորումը Սյունիքին սպառնացող հնարավոր վտանգների հետ է կապում։

Զաքարյանն իր առողջական վիճակի մասին խոսել չցանկացավ։

«Առողջական վիճակի մասին կնախնտրեի չխոսել, այս ընթացքում մի վիրահատություն տարել եմ, շարունակության կարիք կա»,- նշեց  պատգամավորը։

Հարցին՝ արդյո՞ք սպասում էր, որ Սահմանադրական դատարանն իրենց ազատ արձակելու առնչությամբ նման որոշում կկայացնի, Զաքարյանը նկատեց՝ կալանքն այնպիսի բան է, որ առաջին օրվանից էլ բոլորը սպասում են ազատ արձակման, եւ այդ օրն ուշ թե շուտ գալու էր։

Անդրադառնալով Գեղարքունիքի եւ Սյունիքի ուղղություններում հակառակորդի հարձակումներին, որոնց հետեւանքով այսօր հայկական կողմը 1 զոհ եւ մի քանի վիրավոր ունի, Զաքարյանը նկատեց․

«Սահմանային լարվածությունների դեմն ուժեղ պետությունը պետք է առնի, ուժեղ ու կանոնավոր բանակը։ Որպես նախկին համայնքապետ, որպես պատգամավոր կարող եմ ցավել, նպաստել բանակին, բայց ավելի ռացիոնալն այն կլինի, որ բանակն ուժեղանա, ՊՆ-ն, ԳՇ-ն իրենց պարտականությունները կատարեն, փառք ու պատիվ այն տղաներին, որոնք այս ծանր պայմաններում իրենց ծառայությունն են իրականացնում»,- նշեց Զաքարյանը։

Իր կալանավորումն արդյո՞ք կալանքից ազատ արձակված ընդդիմադիր պատգամավորը նկատեց․ «Կալանքը, քրեական հետապնդումը, իհարկե, ծանր բաներ են, բայց երբ մեր երկիրը, ազգը նման ծանր վիճակում են, ժողովրդական լեզվով ասած՝ զուլումի մեջ են, իմ կալանավորումից խոսելը ես եսասիրություն եմ համարում։ Պրոցեսներ են, կանցնեն, մենք ավելի ծանր օրեր էլ ենք ապրել։ Կալանավայրը, իհարկե, առողջարան չէ, բայց ես բլինդաժում էլ եմ ապրել, սովոր ենք։ Համարենք դա անցյալ, առաջ նայելու եւ առաջընթացի կոչ եմ անում։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը առանց դատարանի որոշման այսօր ազատ արձակվեցին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակել է իր դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի՝ պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից ազատ արձակվել ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանը: Նրա նկատմամբ կիրառվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ