News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Եթե հետեւել ենք Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին՝ սկսած անցած տարվա դեկտեմբերից, անշուշտ դուք տեսնում եք, որ համանախագահները, ինչպես նաեւ մեր մի  շարք միջազգային գործընկերներ ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծված չի, ի տարբերություն պաշտոնական Բաքվի եւ Անկարայի կողմից հնչեցվող հայտարարությունների: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Մինսկի խմբի աշխատանքը, ինչպես է հնարավոր Ադրբեջանին բերել բանակցային սեղան:

«Ես հետեւում եմ, որ այսօր համանախագահները նախեւառաջ շեշտը դնում են հումանիտար հարցերի լուծման վրա եւ վերջին հայտարարության մեջ նոր էլեմենտ ի հայտ եկավ՝ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի  մասով: Միայն հայտարարության վերջին մասում է հիշատակվում Ղարաբաղի հարցի լուծման մասին՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի միջոցով: Վստահ եմ, որ մեր դիվանագիտությունը կշարունակի իր կոնստրուկտիվ ներգրավվածությունը եւ ինչ-որ պահի համանախագահները կկարողանան այցելել տարածաշրջան, որովհետեւ այսօր նաեւ իրենք խնդիր ունեն ապացուցելու իրենց կենսունակությունը»,-ասաց նա:

Հարցին՝ Ռուսաստանը շահագրգռված է ԼՂ հակամարտության կարգավորումը պատկերացնել «3+2» կամ «3+3» ֆորմատո՞վ, թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով, Այվազյանն արձագանքեց. «Պաշտոնական Ռուսաստանը միշտ ասել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն է, որ զբաղվում է ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման հարցով ու նաև նշում են, որ զուգահեռ պետք է ստեղծել տարածաշրջանային մթնոլորտ, որը կնվազեցնի ապակայունացնող միտումները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ