News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մենք վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիս երկաթուղու կառուցման մեր որոշումը եւ պայմանավորվածությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել  տարածաշրջնային կոմունիկացիաների բացման զբաղվող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբ քննարկումների արդյունքում, որոնք նախագահում են երեք երկրների փոխվարչապետները: Այդ պայմանավորվածությունն արձբնագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Եվ ահա Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը այս ամենն արձանագրվեց»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո:

«Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան ու Ռուսաստան, Ադրբեջանն էլ երկաթուղային կապ կստանա Նախիջևանի հետ», - մանրամասնեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ եթե հաջողվի որոշակի երկխոսություն սկսել Թուրքիայի հետ ու հաջողվի հասնել սահմանի ու կոմունիկացիաների բացման, ապա նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ. «Այսինքն՝ երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի ու Գյումրիից Կարս երկութուղի նույնպես գոյություն ունի: Բայց այս ամեն ինչը ասում եմ, որ մենք պետք է սկսենք շինարարությունը, իհարկե, մինչև բուն շինարարությունը մեծ աշխատանք կա անելու, իհարկե, աշխատանքի մի մասն արդեն իսկ արված է, բայց հիմա պետք է գործնական ու ամենօրյա աշխատանով լուծենք այս խնդիրը», - ասաց վարչապետը:

Նա նշեց, որ այս հարցով նեղ կազմով խորհրդակցություն կանեն. «Մեր ցանկությունն է օր առաջ ունենալ երկաթուղին, ես չեմ ուզում գերագնահատել այս պայմանավորվածության ու նախագծի նշանակությունը, բայց, մյուս կողմից, չեմ էլ ուզում թերագնահատել. սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը, հույս ունեմ, ճշգրիտ ձևով կիրագործենք, որն էլ էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, իհարկե, քաղաքական ու անվտանգային միջավայրը», - ասաց ՀՀ վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ