News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եզդի քաղաքական գործիչ Մերվան Բեդելը սպանվել է Թուրքիայի կողմից, Թուրքիան վրեժ է լուծել Շենգալում ԻՊ-ի պարտության համար։ Այս մասին Morning Star-ին ասել է տարածաշրջանային ինքնավար վարչակազմի համանախագահ Ռիհեմ Հեսենը։

Նա Թուրքիային մեղադրել է ջիհադիստների գործը շարունակելու մեջ եւ միջազգային հանրությանը քննդատել եզդիների ցեղասպանության հերթական փորձի մասին լռելու համար:  

Բեդելը սպանվել է, երբ ավտոմեքենան, որով նա շրջում էր երկու փոքր երեխաների հետ, հրթիռակոծվել է Շենգալի դպրոցի մոտ։ Թուրքական լրատվամիջոցները փորձել են հիմնավորել պայթյունը՝ պնդելով, որ նա Սինջարի դիմադրության ուժերի (YBS) ռազմական հրամանատարն է, սակայն նա հրաժարվել է այդ դերից ամռանը, երբ ընտրվել է շրջանային ինքնավար վարչակազմի համանախագահ։  

Թուրքիան ակտիվացրել է հարձակումները Շենգալի վրա, որտեղ նրան մեղադրում են մի շարք ռազմական հանցագործությունների եւ հազարավոր տեղահանված եզդիների վերադարձը կանխելու մեջ։

YBS-ի հրամանատար Սեյիդ Հեսենը սպանվել է օգոստոսին, երբ մեկնում էր  Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Հադիմիի հետ հանդիպելու: Ընդամենը օրեր անց ութ մարդ, այդ թվում՝ չորս բուժաշխատող, զոհվել է, երբ թուրքական ինքնաթիռը հարվածել է Շենգալի հիվանդանոցին:

Չնայած դրան՝ ՄԱԿ-ը եւ միջազգային հանրությունը լռում են, եւ Հեսենն ասել է, որ դա նրանց մեղսակից է դարձնում Թուրքիայի կողմից ցեղասպանությանը։

«Ինչո՞ւ են Մարվան Բեդելի, Սեյիդ Հեսենի եւ Զերդեստ Սենգալիի նման մարդիկ թուրքական պետության թիրախում հայտնվում: Իհարկե, սա վրեժ է ԻՊ-ի համար»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ