News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է հինդու կրոնական առաջնորդին՝ Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիին վիրավորելու եւ նրան սպանողին գովաբանելու համար, հայտնել է AP-ն։

Մահաթմա Գանդիին սպանել են հինդու ծայրահեղականները 1948 թվականին Հնդկաստանի մայրաքաղաքում աղոթքի ժամանակ:

Կալիչարան Մահարաջը ձերբակալվել է կենտրոնական Մադհյա Պրադեշ նահանգում՝ այս շաբաթ ավելի վաղ ունեցած ելույթում կրոնական խմբերի միջեւ ատելություն հրահրելու համար, հայտնել է Press Trust of India-ն՝ վկայակոչելով ոստիկան Պրաշանտ Ագրավալային:

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Մահարաջն ասել է. «Գանդին քանդեց երկիրը... ողջունում եմ Նատուրամա Գոդսեին, ով սպանեց նրան»:

Մահարաջին պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի այն բանից հետո, երբ ոստիկանությունն ավարտի հետաքննությունը։ Եթե ​​նա մեղավոր ճանաչվի, կարող է դատապարտվել հինգ տարվա ազատազրկման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ