News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ղազախստանում լրագրողներն անկարգությունների մասնակիցների կողմից նպատակաուղղված գրոհների են ենթարկվել, սակայն Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) չի հետաքրքրվել նրանց ճակատագրով եւ իրական օգնություն չի ցուցաբերել։ Այս մասին շաբաթ օրը Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է նման ջարդերի մի քանի օրինակներ, այդ թվում՝ Ալմաթիում «Միր» հեռուստառադիոընկերության ղազախական մասնաճյուղի վրա հարձակումը, որին, ըստ Զախարովայի, «մասնակցել են մոտ 500 հանցագործներ», որոնք զինված են եղել եւ «ջարդուփշուր են արել ամեն ինչ իրենց ճանապարհին»։

«Եւ ահա ամենահետաքրքիրը։ Ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ որեւէ միջազգային իրավապաշտպան կազմակերպություն՝ ոչ ոք անգամ չի հետաքրքրվել «Միր»-ի եւ այլ լրատվամիջոցների լրագրողների ճակատագրով, էլ չասենք՝ որեւէ իրական օգնության մասին։ Ոչ ոքի մտքով անգամ չի անցել մեկնաբանել այս քարանձավային վանդալիզմը»,- ընդգծել է Զախարովան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղազախստանում զանգվածային անկարգությունների գործով ձերբակալել են ՆԳ նախկին նախարարին
Ձերբակալվել է Երլան Տուրգումբաեւը...
Ռուսաստանը խռովության ֆոնին օգնություն չի խնդրել ՀԱՊԿ երկրներից. Ղազախստանի ԱԳՆ
Ռուսաստանն օգնություն չի խնդրել...
Ղազախստանի պաշտպանության նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել անկարգությունների գործով
2022 թվականի փետրվարի 19-ին գլխավոր դատախազությունը  պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ծառայության ընթացքում անգործության փաստի առթիվ նախաքննություն է սկսել․․․
Տոկաեւը հայտարարել է հունվարյան իրադարձությունների մասնակիցների համաներման մասին
Ղազախստանին օդի պես ազգային միասնություն է անհրաժեշտ, ընդգծել է պետության ղեկավարը...
Նազարբաեւի զարմիկը Ղազախստանում հունվարյան իրադարձությունների գործով ցուցմունք է տվել
«Սամաթ Աբիշը նույնպես գտնվում է Արյունոտ հունվարի գործով հետաքննության ուղեծրում»․․․
Ղազախստանում հունվարյան անկարգություններից 26 մարդ ազատազրկման է դատապարտվել
Տոկաեւը նաեւ նշել է, որ անկարգությունների մասնակիցներն ազատ են արձակվում, դրանով իսկ Ղազախստանի իշխանությունները «ողորմածություն» են ցուցաբերում...
Ամենաշատ