News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ըստ պարոն Փաշինյանի՝ Հայաստանում չեն կարող զորքերն օգտագործվել՝ Հայաստանի ներսում զինված խռովությունները ճնշելու համար, բայց կարող են օգտագործվել Ղազախստանում։ Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, դատական նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով այն քննարկումներին, Ղազախստան հայ զինծառայողներ ուղարկելու որոշումից վարչապետ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի Մարտի 1-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանից, Յուրի Խաչատուրովից, Սեյրան Օհանյանից, քանի որ զանգվածային անկարգությունների գործով նրանց գործողություներն են վիճարկվում, մինչդեռ ինքը նույնն է անում՝ զորք է ուղարկում Ղազախստան՝ ցուցարարներին ցրելու համար:

«Պարոն Փաշինյանը միշտ պնդել է, որ զորքը չի կարող օգտագործվել ներքին զինված խռովությունները ճնշելու համար: Բայց նույն պարոն Փաշինյանն իր գործողություններով, ըստ էության, ասում է, որ կարելի է Ղազախստանում Հայաստանի զորքերն օգտագործել՝ ներքին խռովությունները ճնշելու համար:: Եվ երկրորդը՝ պարոն Փաշինյանը, ըստ էության հայտարարում է, որ Հայաստանում կարելի է կազմակերպել զինված խռովություններ, ինչը իր կողմից արվեց 2008-ի Մարտի 1-ին, բայց այ Ղազախստանում չի կարելի, դե հիմա եկեք տրամաբանությունը հասկացեք: Զուտ իրավաբանական տրամաբանությունը այս ամեն ինչի ինձ համար գաղտնիք է»,- պատասխանեց Ալումյանը։

Հիշեցնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը խռովության ֆոնին օգնություն չի խնդրել ՀԱՊԿ երկրներից. Ղազախստանի ԱԳՆ
Ռուսաստանն օգնություն չի խնդրել...
Ղազախստանի պաշտպանության նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել անկարգությունների գործով
2022 թվականի փետրվարի 19-ին գլխավոր դատախազությունը  պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ծառայության ընթացքում անգործության փաստի առթիվ նախաքննություն է սկսել․․․
Տոկաեւը հայտարարել է հունվարյան իրադարձությունների մասնակիցների համաներման մասին
Ղազախստանին օդի պես ազգային միասնություն է անհրաժեշտ, ընդգծել է պետության ղեկավարը...
Նազարբաեւի զարմիկը Ղազախստանում հունվարյան իրադարձությունների գործով ցուցմունք է տվել
«Սամաթ Աբիշը նույնպես գտնվում է Արյունոտ հունվարի գործով հետաքննության ուղեծրում»․․․
Ղազախստանում հունվարյան անկարգություններից 26 մարդ ազատազրկման է դատապարտվել
Տոկաեւը նաեւ նշել է, որ անկարգությունների մասնակիցներն ազատ են արձակվում, դրանով իսկ Ղազախստանի իշխանությունները «ողորմածություն» են ցուցաբերում...
Ղազախստանում ձերբակալել են Նազարբաեւի ընտանիքի եւս մեկ անդամի
Պորտալի տեղեկություններով՝ կինը կարող է անուղղակիորեն ներգրավված լինել երկրում ձեռնարկությունների ռեյդերական գրավմանը․․․
Ամենաշատ