News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սարդ մարդու մասին 1984 թվականի կոմիքսից էջը աճուրդում վաճառվել է ռեկորդային 3.36 միլիոն դոլարով, հայտնում է AP-ն։

Marvel's Secret Wars #8-ի նկարազարդման մեջ Մայք Զեքն առաջին անգամ ներկայացնում է սեւ սարդի կոստյումը: Սիմբիոտի կոստյումը ի վերջո հանգեցրեց Վենոմի կերպարի ի հայտ գալուն:

Ռեկորդային աճուրդը, որը սկսվել էր 330.000 դոլարից եւ գերազանցեց 3 միլիոն դոլարը, կայացել է Դալլասում Heritage Auctions քառօրյա միջոցառման առաջին օրը։

Ամերիկյան կոմիքսի էջի համար նախորդ ռեկորդը 657250 դոլար էր կազմել՝ 1974 թվականի The Incredible Hulk-ի թողարկումից:

Հինգշաբթի Սուպերմենի դեբյուտային կոմիքսի՝ Action Comics No. 1-ի բացառիկ պահպանված կրկնօրինակներից մեկը վաճառվեց 3.18 միլիոն դոլարով՝ այն դարձնելով երբեւէ աճուրդի հանված ամենաթանկ գրքերից մեկը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ