News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես էլ եմ տեղեկություններ ստանում, որ կազմակերպված է տապալել դատավորների միության նախագահի ընտրությունները, բայց չեմ կարող ասել՝ այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:

Նշենք, որ Մարզահամերգային համալիրում նախատեսված է Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ դատավորները կընտրեն Դատավորների միության նախագահ: Միության նախագահի պաշտոնում առաջադրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը։

«Ես գիտեմ, որ տիկին Դանիելյանն առաջադրվել է, մյուս թեկնածուներից տեղյակ չեմ: Ես գիտեմ, որ մենք հաստատ կանք թեկնածուների ցուցակում, մյուսների մասին տեղյակ չեմ: Ես եկել եմ ընտրվելու ակնկալիքով, ակնկալիքս ընտրվելն է»,-ասաց նա՝ հավելելով, որ իր շանսերը բարձր է գնահատում:

Հարցին, թե կան արդյոք ճնշումներ դատավորների նկատմամբ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորն արձագանքեց, թե իր ու իր նման դատավորներին անհնար է վախեցնել. «Ես մի քանի հարցազրույցում երկու-երեք տարի առաջ հայտարարել եմ՝ այն ժամանակ բացահայտ ճնշումներ են եղել դատավորների նկատմամբ գործադիր մարմնի ներկայացուցիչների կողմից», - հայտարարեց դատավոր Ազարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ