News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 Ֆլինդերսի համալսարանի ավստրալացի գիտնականները զգուշացրել են, որ գիշերային աղմուկը կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդկանց վրա քնած ժամանակ եւ առողջական լուրջ հետեւանքներ ունենալ, հայտնում է «Մեդիկ ֆորում»-ը: 

Գիշերային աղմուկը մարդու մոտ կարող է սրտանոթային համակարգի հիվանդությունների հանգեցնել։ Որոշակի ազդեցության տակ կարող են այնպիսի հիվանդություններ առաջանալ, ինչպիսիք են հիպերտոնիան, սրտի հիվանդությունը, ինչպես նաեւ առողջական որոշ այլ խնդիրներ:

Մասնագետներին հաջողվել է պարզել, որ օրգանիզմի համար վտանգավոր է նույնիսկ այն աղմուկի մակարդակը, որն անվտանգ համարվողից ավելի ցածր են համարվում։ Նույնիսկ 48 դեցիբել ձայնը, որն ավելի հանգիստ է, քան սառնարանի դռռոցը, 3.4 անգամ ավելի հավանական է, որ կփոխի իմպուլսային ալիքի ամպլիտուդը նրանց մոտ, ովքեր ենթարկվել են դրան, այն մարդկանց համեմատ, ովքեր հանգիստ միջավայրում են քնում: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ