News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության օրենսդրական նախաձեռնությունը վերաբերելու է միայն հանրապետական օդանավակայանների տարածքում գտնվող տաքսի ծառայություններին։ Այս մասին Ազգային ժողովի հունվարի 17-ի նիստում, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի օդանավակայաններում գործելու են միայն սպիտակ գույնի տաքսիներ՝ գործարանային վառելիքային համակարգով։ Այսինքն՝ համակարգը չպետք է վերասարքավորված լինի բենզինի փոխարեն գազի օգտագործման համար։ Բացի այդ, դրանց արտադրության թիվը չպետք է գերազանցի 7 տարին։

Բացի այդ, տաքսիների վրա պետք է տեղադրված լինեն համապատասխան տարբերանշաններ, իսկ կողքին՝ «Aerotaxi» գրություն։

Տրանսպորտային միջոցների վարորդները, որոնք կհամապատասխանեն նորմերին, կստանան «А» դասի լիցենզիա, որի տարեկան տուրքը կկազմի 200 հազար դրամ։ Տուրքի այսքան մեծ չափը պայմանավորված է Երեւանից օդանավակայան տեղափոխման բավական բարձր սակագներով, իսկ ուղեւորները որպես ավելի մատչելի այլընտրանք կկարողանան օգտվել միկրոավտոբուսներից, որոնք կանոնավորապես երթեւեկում են օդանավակայն-Հանրապետության հրապարակ երթուղով։

Նշված պահանջները խախտելու եւ լիցենզիա չունենալու դեպքում տաքսու սեփականատերերից կգանձվի 50 հազար դրամ տուգանք։

Իսկ սովորական տաքսիները կտուգանվեն միայն այն դեպքում, եթե զբաղեցնեն լիցենզավորված մեքենաների կայանատեղիներն օդանավակայանում։

Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ոչ անմիջապես, այլ խորհրդարանում դրանց ընդունումից եւ պաշտոնական հրապարակումից կես տարի հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ