News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 17
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի առավոտյան ոսկու գինը խորհրդանշական կերպով նվազում է ԱՄՆ պետական ​​պարտատոմսերի եկամտաբերության աճի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.07 տոկոսով կամ 1.35 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1815.05 դոլարի։ Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.09 տոկոսով՝ հասնելով 22.938 դոլարի ունցիայի դիմաց։

US Treasuries-ի 10-ամյա եկամտաբերությունն աճել է մինչեւ 1.839 տոկոս` նախորդ փակման 1.772 տոկոս մակարդակի համեմատ:

Ներդրողներն այս շաբաթ հետեւելու են ԱՄՆ-ի տնտեսական տվյալներին, որպեսզի տեսնեն, թե ինչ է անելու Դաշնային պահուստը հաջորդիվ: Սպասվում է, որ չորեքշաբթի կհրապարակվի վիճակագրությունն ԱՄՆ-ում նորակառույց շենքերի թվի վերաբերյալ, իսկ հինգշաբթի՝ գործազրկության նպաստի նախնական դիմումների թվի վերաբերյալ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ