News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան այս տարի արդեն 4-րդ անգամ հրթիռներ է արձակում, հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Ավելի վաղ Yonhap գործակալությունը գրել էր Ճապոնական ծովի ուղղությամբ անհայտ հրթիռի արձակման մասին, նշվել էր, որ սա Փհենյանի չորրորդ «ուժի ցուցադրումն» է 2022 թվականի սկզբից ի վեր։ 

Հյուսիսային Կորեայի զինվորականների տվյալներով՝ երկու մարտավարական կառավարվող հրթիռներ հարվածել են Ճապոնական ծովում գտնվող թիրախին։

Հունվարի 14-ին Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Հունվարի 11-ին երկիրը հաջողությամբ փորձարկել է նաեւ հիպերձայնային հրթիռ՝ այս տարվա ընթացքում ԿԺԴՀ-ի երկրորդ արձակումը: Փորձարկումները տեղի են ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությամբ։ Հրթիռը թռչել է 1000 կիլոմետր եւ ճշգրիտ խոցել թիրախը։

ԱՄՆ-ն առաջարկել է պատասխանել ՄԱԿ-ի պատժամիջոցներով մի շարք հրթիռների արձակմանը։ Խոսքը 2021 թվականի աշնանից սկսած վեց բալիստիկ հրթիռների արձակման մասին է, որոնցից յուրաքանչյուրն իրականացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտմամբ։

Ի պատասխան Հյուսիսային Կորեայի իշխանությունները նախազգուշացրել են Վաշինգտոնին «ավելի կոշտ պատասխանի» մասին։ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հրթիռի վերջին արձակումն անվանել է «ինքնապաշտպանության իրավունքի իրականացում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել