News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 20
USD
459.4
EUR
484.07
RUB
7.4
Տեսնել լրահոսը


Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հեր հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ նշանակելուն:

«Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ՀՀ անվտանգության խորհրդին ու հայ ժողովրդին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Դրա վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց` կա՞ որևէ փաստաթուղթ. «Ինչպես մեր դառը եռամյա կյանքը ցույց տվեց, Աստված մի արասցե, վաղը Ռուբինյանն այդ բանակցություններում վտանգավոր որևէ համաձայնություն կայացրեց, կներեք, ինքնագլուխ կայացրեց, հետո հասարակությունն ընդվզեց, նույնիսկ քաղաքական մեծամասնությունն ընդվզեց, Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ որևէ թուղթ չկա: Մի անգամ տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանն ասում է` «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավո՞րն եմ»: Միակ մեղավորը մնում է Ալեն Սիմոնյանը», - ասաց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ անկախ նրանից` ով կբանակցի, ով կլինի բանակցողի կարգավիճակում, պարզ է, որ պրոցեսի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ ինքը:

«Ես Ռուբեն Ռուբինյանին օժտել եմ այդ լիազորություններով` հաշվի առնելով անհրաժեշտությունը, որ ես այնտեղ նրա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը պիտի կրեմ: Ես այդպես վարվել եմ, որ հանկարծ մի թաքնված, գաղտնի կուսակցականի այդ կարգավիճակով չօժտեմ, որ պետությանը զեկուցելու փոխարեն գա ու զեկուցի, ասենք, այլ երկրների ազդեցության գործակալներին: Ես եմ կրում պատասխանատվությունը, լիազորել եմ ու կրելու եմ պատասխանատվությունը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ