Եվրամիությունը Լեհաստանին պարտավորեցրել է մոտ 70 մլն եվրոյի (80 միլիոն դոլար) տուգանք վճարել դիսցիպլինար պալատը չփակելու համար, որն իրավասու է հեռացնել կամ այլ կերպ պատժել դատավորներին իրենց որոշումների համար, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին:
Անցյալ տարի Եվրոպական դատարանը վճռել է, որ «Լեհաստանում դատավորների դիսցիպլինար ռեժիմը համատեղելի չէ ԵՄ օրենսդրության հետ, քանի որ այն բացում է անկախ դատական համակարգը քաղաքական միջամտության համար»:
Չնայած այս որոշմանը՝ Լեհաստանի կառավարությունը չի դադարեցրել երկրի Գերագույն դատարանի դիսցիպլինար պալատի աշխատանքը։
Եվրահանձնաժողովը վերլուծել է դեկտեմբերի 22-ին Լեհաստանի կողմից ուղարկված պատասխանը, ասել է հանձնաժողովի խոսնակ Քրիստիան Վիգանդը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովը եզրակացրել է, որ «Լեհաստանը ապացույցներ չի ներկայացրել», որ կատարել է նախորդ տարվա հուլիսի դատական որոշումը։
«Ուստի երեկ (չորեքշաբթի) Եվրահանձնաժողովն ուղարկեց վճարումների առաջին հարցումը»,- ասել է Վիգանդը:
Իրադարձությունը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ հանձնաժողովը հայտարարել է, որ սկսել է Լեհաստանին վճարումներից միլիոնավոր եվրոների դուրսբերման գործընթացը՝ ածխի հանքի փակման արգելքը անտեսելու համար, ասել է աղբյուրը:
Անցյալ տարի Եվրոպական դատարանը վճռել է, որ Լեհաստանը պետք է Տուրովում հանքը, որը գտնվում է Չեխիայի Հանրապետության հետ սահմանի մոտ: Վճիռ է կայացվել հօգուտ Չեխիայի կառավարության, որը բողոքել է, որ հանքը սպառում է գրունտային ջրեր, ինչպես նաեւ առաջացնում է փոշի եւ աղմուկ։
Դատարանը Լեհաստանին պարտավորեցրել է օրական 500 000 եվրո տուգանք վճարել այնքան ժամանակ, քանի դեռ նա շարունակում է շահագործել հանքը։