News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 17
USD
454.99
EUR
474.78
RUB
7.21
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում, այսօր՝ հունվարի 21-ին, Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանի թեկնածության հարցը քննարկելիս «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ներկայացրեց հանձնաժողովի անդամի պարտականությունները, գործառույթները և նկատեց, որ մնացալ բոլորի հետ այս հանձնաժողովը կապ չունի:

«Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովը խմբագրական քաղաքականության իրավունք չունի: Հանձնաժողովն իրավունք չունի որոշել, թե հեռուստատեսությունն ինչպես է լուսաբանում ԱԺ նիստը: Երկու օր է, մենք լսում ենք մեր լեզվական մշակույթի, մեր մշակույթի քարոզչության, մեր հայրենի եզերքների մասին բազմաթիվ խոսքեր, շատ ճիշտ խոաքեր: Ասվում է՝ ես հույս ունեմ, որ դուք այդ ամենը կարող եք անել: Չի լինելու, գնալու են մեր գործընկերները դառնան Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, բայց այդ գործառույթները չունեն: Հայ հասարակությանը թյուրիմացության մեջ չգցենք, որ մարդը մտածի՝ վաղվանից սերիալներն արգելվելու են, անճաշակ հաղորդումները արգելվելու են: Հանրայինը առավոտից երեկո դասական երաժշտություն է հեռարձակելու, կամ մյուս ալիքներին ստիպելու են, որ գիտակրթական, մշակութային հաղորդումներ հեռարձակեն: Ոչ, ամեն հեռուստաընկերություն վերցրել է իր վրա պարտականություն, դրանց շրջանակում գործում է: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գրություն է ուղարկում «Երկիր Մեդիա», ասում է՝ մանկական հաղորդումներ քիչ ես հեռարձակում, պարտավոր ես եղել այսքան, ավելացնում են: Բայց դա լրիվ այլ բան է»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

«Նայեք բյուջեի կատարողականները. ՀՀ կառավարությունը որեւէ մշակութային հաղորդման զարգացման համար բյուջե է տվե՞լ, ոչ: Երեք տարի շարունակ պետական բյուջեի փողերը գնացել են ոչ թե մշակույթ զարգացնելու, ոչ թե դասական երաժշտությունը ժողովրդի մեջ քարոզելու, այլ գնացել է լոկ կառավարության արածն ու չարածը առավոտից գիշեր քարոզելու համար»,–ասաց նա։

Գեղամ Մանուկյանը դիմեց նաև լրագրողական համայնքին, հայ հասարակությանը․ «Սիրելի գործընկերներ, Հայաստանում արդեն տևական ժամանակ սկսել է ձեր նկատմամբ տեռոր, հարձակում, ԱԺ ամբիոնից ամենավերջին բառերն են ասում, սրա դեմը չառնելու դեպքում ինչպես դատարաններն էին շրջափակում, նույն կերպ ձեր խմբագրություններն են շրջափակելու»,–ասաց նա և նշեց, որ լրագրողները բացի մեկ-երկու հայտարարություններից, կտրուկ  գործողությունների չեն դիմում։

«Դուք տեռորի զոհ եք դառնում, տեռորի զոհ է դառնում հասարակությանը։ Որպես ԱԺ պատգամավոր՝ դիմելու եմ միջազգային կառույցներին։ Նաև մեծամասնությանն  եմ դիմում, հիշեք, վաղը կարող է իշխանության չլինեք և կարող է այդ պաշտպանության կարիքը ունենաք, հանուն այդ ամենի, մի թույլ տվեք տեռոր»,–ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել