News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 23
USD
455.73
EUR
486.58
RUB
7.89
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզպետարանի և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է՝ մարզպետարանի և ինստիտուտի փոխադարձ համագործակցության միջոցով ապահովել «պետություն-կրթություն-տնտեսություն-զարգացում» քառամիասնությունը, զարգացնել և ամրապնդել երկու կառույցների միջև կապերը՝ հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ իրականացնելով համատեղ ծրագրեր:

Համագործակցության հուշագիրը ստորագրել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր Դավիթ Խիթարյանը:

Կնքված հուշագրի շրջանակում մարզպետարանը ինստիտուտին ներկայացնում է մարզում տեղակայված հանրակրթական դպրոցներում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման և մարզադպրոցներում մարզումների կազմակերպման, ֆիզիկական կուլտուրայի կիրառման արդյունավետության բարձրացման, հանրային առողջության քարոզչության ոլորտներում ՀՀ Կոտայքի մարզում առկա խնդիրները, որոնց ուսումնասիրման և այդ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա ինստիտուտն իր մասնագիտական ամբիոններում ձևավորում է մագիստրոսական թեզերի, ատենախոսությունների և այլ գիտագործնական աշխատանքների թեմաներ։

Ինստիտուտն իր պատրաստակամությունն է հայտնում ուսանողներին առաջարկել պրակտիկ թեմաներ՝ մասնագիտական ամբիոններում և ՀՀ Կոտայքի մարզում հետազոտություններ իրականացնելու համար, իսկ մարզպետարանը պատրաստակամություն է հայտնում իր իրավասությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել այդ հետազոտություններն  իրականացնողներին։

Հուշագրի ստորագրումից հետո զրուցակիցները վերահաստատել են, որ այն թղթից գործին անցնելու առաջին քայլը կդառնա ու հնարավորություն կտա ամրապնդելու կապերը մարզպետարանի և ինստիտուտի միջև, որը կնպաստի ոլորտային խնդիրների լուծմանն ու ամենատարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի շուրջ համագործակցության ընդլայնմանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ