News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն պնդում է, որ ստացել է տեղեկատվություն, որը մատնանշում է, որ ՌԴ-ն ցանկանում է Ուկրաինայում իշխանության բերել Մոսկվայի նկատմամբ դրական տրամադրված ղեկավարներ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք ունենք տեղեկատվություն, ըստ որի՝ Ռուսաստանի իշխանությունը ձգտում է Կիեւում իշխանության բերել ռուսականամետ առաջնորդի: Այդ աշխատանքը վարվում է այն ժամանակ, երբ ՌԴ-ն մտածում է՝ կարո՞ղ է արդյոք հարձակվել եւ օկուպացնել Ուկրաինային»,-ասվում է Բրիտանիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը տարածվել է կիրակի:

«Որպես հնարավոր թեկնածու այդ դերի համար դիտարկվում է Ուկրաինայում նախկին պատգամավոր Եվգենի Մուրավյովը»,-ասվում է հրապարակման մեջ:

Լոնդոնի պնդումներով՝ ՌԴ հետախուզական ծառայություններն իբրեւ շփվում են բազմաթիվ ուկրաինացի քաղաքական գործիչների հետ, ինչպես նախկին առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը, նախկին առաջին փոխվարչապետ Անդրեյ Կլուեւը, Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղարի նախկին տեղակալ Վլադիմիր Սիվկովիչը, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը:

«Այդ մարդկանցից մի քանիսը շփվում են ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, որոնք ներկայում մասնակցում են Ուկրաինայի վրա պլանավորվող հարձակման մեջ»:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ապաէսկալացիայի ու Ուկրաինայի հետ կապված խնդրի դիվանագիտական լուծման կոչ է արել ՌԴ-ին:

Ռուսաստանի ԱԳՆ-ն անվանել է ապատեղեկատվություն եւ սադրիչ գործունեություն Լոնդոնի հայտարարությունը, որ Մոսկվան փորձում է Ուկրաինայում իշխանության ղեկին բերել ռուսամետ առաջնորդի:

«Բրիտանիայի ԱԳՆ-ի կողմից տարածված ապատեղեկատվությունը եւս մեկ վկայություն է, որ հենց ՆԱՏՕ-ի երկրները անգլոսաքսերի գլխավորությամբ զբաղվում են Ուկրաինայի շուրջ լարվածության էսկալացիայով»,-հայտարարել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:

«Կոչ ենք անում Բրիտանիայի ԱԳՆ-ին դադարեցնել սադրիչ գործունեությունը, դադարել տարածել անհեթեթություն եւ կենտրոնանալ թաթար-մոնղոլական բռնատիրության պատմությունն ուսումնասիրելու ուղղությամբ»,-հավելել են Սմոլենսկի հրապարակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ