News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ինչպես պարզվել է, սեւ անցքերը ոչ միայն քայքաիիչ ուժ են, որն ունակ է ոչնչացնել ամբողջական աստղերը, այլ նաեւ ստեղծում են պայմաններ դրանց ի հայտ գալու համար: Այդ գործընթացը գաճաճ գալակտիկաներից մեկում վերջերս հաջողվել է դիտարկել Մոնտանա նահանգի համալսարանից գիտնականների կողմից, գրում է 3dnews.ru-ը:

Գալակտիկաների մեծամասնության կենտրոնում գտնվում են գերծավալուն սեւ անցքեր, որոնց զանգվածը միլիոնավոր եւ նույնիսկ միլիարդավոր անգամ գերազանցում է Արեւի զանգվածը: Այսպես, Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնում գտնվում է Աղեղնավոր Ա* սեւ անցքը, որի զանգվածը կազմում է Արեւի զանգվածի 4,5 միլիոնը: Ավելի վաղ գիտնականները տեսել են, թե ինչպես են այդպիսի օբյեկտները ոչնչացնում աստղերին: Այժմ հայտնաբերվել է գերծավալուն սեւ անցք, որը գեներացնում է հզոր արտանետումներ, որոնք սնուցում են նյութի խիտ կուտակումները, որոնցում աստղերն ի հայտ են գալիս: Առաջին այդպիսի գործընացը գրանցվել է գաճաճ գալակտիկայում:

Գաճաճ գալակտիկաները նման են երիտասարդ գալակտիկաներին, որոնք սկսել են ի հայտ գալ Տիեզերքի առաջանալուց հետո, ուստի գերծավալուն սեւ անցքերի ուսումնասիրումը դրանց կենտրոնում կարող է պատասխանել աշխարհաստեղծման վաղ փուլերում աստղերի ձեւավորման մասին որոշ հարցերին: Մոնտանայից գիտնականների ուսումնասիրման օբյեկտ է դարձել Henize 2-10 գալակտիկան, որը տեղակայված է Երկրից շուրջ 34 միլիոն լուսային տարի հեռավորության վրա. այն դիտարկվում է Փիքսիդ հարավային համաստեղությունում: Վերջին գնահատմամբ՝ դրա զանգվածը շուրջ 10 միլիարդ անգամ գերազանցում է Արեւի զանգվածին, իսկ, օրինակ, Ծիր Կաթինը՝ 1,5 տրիլիոն անգամ: Տասը տարի առաջ հետազոտության հեղինակներից մեկը՝ Էմի Ռեյնսը հայտնաբերել էր Henize 2-10-ում ռադիոհաճախականության եւ ռենտգենային ճառագայթման աղբյուր եւ ենթադրել, որ գաճաճ գալակտիկայի միջուկն է Արեւի շուրջ 3 միլիոն զանգված ունեցող սեւ անցքը:

Հետազոտության նոր փուլի ընթացքում գիտանականները որոշել էին ուսումնասիրել գալակտիկայի միջուկի գազային ճյուղը, որի երկարությունը կազմում է 490 լուսային տարի. ունենալով էլեկտրական լիցքեր՝ իոնացված գազը շարժվում է 1,8 միլիոն կմ/ժ արագությամբ: Այդ շրջանում գիտնականները հայտնաբերել են երիտասարդ աստղերի կուտակում շուրջ 4 միլիոն տարեկան: Հետազոտության եզակիությունը, ըստ հեղինակների, կայանում է նրանում, որ սեւ անցքով արագացված աստղերի ձեւավորումը  մինչ այժմ դիտարկվում էր առավել խոշոր գալակտիկաներում: Գիտնականները հայտարարել են, որ կցանկանային հետազոտել համանման գործընթացներով մյուս գաճաճ գալակտիկաները նույնպես, սակայն դա բավականին բարդ է փոքրաթիվ եւ բարդ դիտարկումների պատճառով: Իրավիճակը կարող է բարելավվել «Ջեյմս Ուեբ» նոր հեռադիտակի լիարժեք շահագործմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ