News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջ իրեն ճոխ հարսանիք չէր կարող թույլ տալ։ Այս մասին հունվարի 24-ին Ազգային ժողովի նիստում, հանրապետության նոր օմբուդսմենի ընտրության հարցի քննարկման ժամանակ, ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Խորհրդարանականի կարծիքով՝ դրանում որոշակի կոռուպցիոն ռիսկեր կան։

Մանուկյանը միացրել է ձայնագրություն, որտեղ Պապիկյանը քաղաքացիներին կոչ էր անում ձեռնպահ մնալ ճոխ հարսանիքներից։ Նախարարի կարծիքով՝ նման միջոցառումները նպաստում են կորոնավիրուսի տարածմանը։ Այնուամենայնիվ, հակառակ սեփական կոչին՝ Պապիկյանը բավական շքեղ հարսանիք էր կազմակերպել։

«Նման միջոցառում իրենց չէին կարող թույլ տալ անգամ նախկին «օլիգարխիկ ռեժիմի» ներկայացուցիչները»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Հետո նա հետաքրքրվեց, թե Պապիկյանի հարսանիքի քանի հյուր էր պատվաստված։

«Չէ՞ որ հունվարի 22-ին COVID-19-ի դեմ չպատվաստված քաղաքացիների համար ուժի մեջ է մտել տարատեսակ զվարճավայրեր այցելելու սահմանափակումը։ Այդ հարսանիքից կոռուպցիոն ռիսկերի հոտ է գալիս։ Դրա մասին լռում են թե՛ Արեւմուտքից ֆինանսավորում ստացող ակտիվիստները, թե՛ օմբուդսմենի թեկնածուն, որը կատարելու է իշխանությունների կամքը՝ լռության մատնելով առկա բոլոր խնդիրները»,- ասաց Մանուկյանը։

Պապիկյանի եւ նրա հարսնացուի՝ Արմինե Մուրադյանի, որը նախարարի մամուլի քարտուղարն է եղել, պսակադրությունը տեղի է ունեցել հունվարի 22-ին Գեղարդի վանքում։ Հարսանիքը շարունակվել է «Փարավոն» ռեստորանային համալիրում, որը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին։ Միջոցառմանը ներկա էին մի քանի հարյուր մարդիկ, այդ թվում եւ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նույն օրը ուժի մեջ մտան նոր քովիդ-սահմանափակումները։ Այսուհետ հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, համերգասրահներ եւ կինոսրահներ անխոչընդոտ մուտքը թույլատրվում է միայն լրիվ պատվաստված քաղաքացիներին։ Մյուսները պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստերի արդյունքները, որոնք արվել են այդ վայրեր այցելելուց 72 ժամ առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ