News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը կբացառեր տարբեր տեսակի միջադեպերը։ Այս մասին հունվարի 25-ին Երեւան-Մոսկվա հեռակոնֆերանսի ժամանակ, պատասխանելով հայ լրագրողների սուր հարցերին, հայտարարեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նախկին գլխավոր քարտուղարի խոսքով՝ ինքը բավական լավ գիտի ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի խնդիրները։ «Ես երկար տարիներ զբաղվել եմ այս հարցերով։ Այնուամենայնիվ, այս դեպքում ես չէի խոսի ՀԱՊԿ-ի՝ Ղազախստանին նման արձագանքի մասին։ Ես կխոսեի Հայաստանին եւ Ադրբեջանին փոխադարձ սահմանների հաստատման եւ ճանաչման հարցում աջակցության անհրաժեշտության մասին։ Իսկ դա իր հերթին համատեղ խմբերի ստեղծում եւ արխիվներից նյութերի ստացում է նշանակում, այդ թվում՝ Ռուսաստանից։ Խոսքն այդ թվում նաեւ տարբեր ժամանակաշրջանների քարտեզների մասին է։ Սահմանների հարցում անհրաժեշտ է փոխընդունելի լուծումների  հասնել»,- համոզված է Բորդյուժան։

Նա վստահ է, որ սահմանի սահմանազատումն անմիջապես կբացառեր զինված բախումների եւ փոխհրաձգությունների հետ կապված հարցերը։ ՀԱՊԿ նախկին ղեկավարը հիշեցրել է, որ սահմանազատման եւ սահմանագծման խմբեր ժամանակին ստեղծվել են Ռուսաստանի եւ Չինաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից։ «Այնտեղ եւս վիճելի տարածքներ եւ սրված կրքեր կային։ Այնուամենայնիվ, կողմերին հաջողվեց փոխընդունելի լուծումներ գտնել  դիվանագիտական ​​մեթոդներով։ Չեմ կարծում, որ այս փուլում կարելի է խոսել կամ հարցեր մշակել Հայաստանի տարածք ՀԱՊԿ զորքերի մուտքի հետ կապված։ Ռուս խաղաղապահների առկայությունը Ղարաբաղում կայունության երաշխիք է: Թեեւ առանց էքսցեսների հնարավոր չէ»,- ասել է Բորդյուժան՝ չբացատրելով, թե ինչ կապ ունի Ղարաբաղում խաղաղապահ զորախումբը Հայաստանում ամենատարածված տեսակետի հետ՝ ՀԱՊԿ-ի կողմից հանրապետության հանդեպ ստանձնած պարտավորությունների չկատարման հետ կապված:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ