News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան «ներդրում կունենա» ՆԱՏՕ-ի նոր տեղակայմանը, եթե Ռուսաստանը «ներխուժի» Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է Sky News-ը։

Նրա խոսքով՝ արեւմտյան դաշնակիցները «միաբերան» կարձագանքեն Ուկրաինայի վրա Ռուսաստանի «ցանկացած հարձակման»՝ «ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանելով»։

«Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, մենք ակնկալում ենք մեր ներդրումն ունենալ ՆԱՏՕ-ի ուժերի ցանկացած նոր տեղակայմանը Եվրոպայում մեր դաշնակիցներին պաշտպանելու համար»:

Նա շեշտել է, որ Մեծ Բրիտանիան գլխավորում է ՆԱՏՕ-ի զորքերը Էստոնիայում եւ անցյալ շաբաթ հակատանկային հրթիռներ եւ բրիտանական զորքերի մի փոքր խումբ է հասցրել Ուկրաինա, որտեղ բրիտանացի զինվորականները 2015 թվականից վերապատրաստել են 21 000 ուկրաինացի զինծառայողների։

«Ուկրաինացիներն ունեն բարոյական եւ օրինական բոլոր իրավունքները՝ պաշտպանելու իրենց երկիրը, եւ ես հավատում եմ, որ նրանց դիմադրությունը համառ կլինի, իսկ արյունահեղությունը համեմատելի է Չեչնիայի կամ Բոսնիայի առաջին պատերազմի կամ 1945 թվականից հետո Եվրոպայի վերապրած ցանկացած այլ հակամարտության հետ: Ոչ ոք չի շահի նման աղետից... Ռուսաստանը ամայի տարածք կստեղծեր մի երկրում, որը, ինչպես անընդհատ հիշեցնում է մեզ, բաղկացած է սլավոն եղբայրներից, եւ Ռուսաստանը երբեք դա խաղաղություն չէր կարող անվանել»,- նշել է նա։

Ջոնսոնն ասել է, որ Միացյալ Թագավորությունը ամիսներ շարունակ աշխատել է ԱՄՆ-ի եւ եվրոպացի դաշնակիցների հետ՝ պատերազմից խուսափելու համար՝ կիրառելով երկխոսություն եւ զսպող միջոցներ պատժամիջոցների տեսքով:

Նա հավելել է, որ ինքը դեկտեմբերի կեսերին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ ասել նրան, որ ՆԱՏՕ-ն «չի մտածել իր երկրին սպառնալու կամ շրջապատելու մասին», բայց «Ուկրաինան, անկասկած, Ռուսաստանի հետ հավասար եւ համաչափ իրավունքներ ունի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ