News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանն ու Ադրբեջանը ընդհանուր սահմանին Աստարաչայի կամրջի կառուցման մասին համաձայնագիր են ստորագրել՝ երկկողմ տարանցման զարգացման նպատակով, գրում է Mehr-ը։

Ադրբեջան Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ընդհանուր սահմանին Աստարաչայ գետի վրայով մեծ կամրջի կառուցման վերաբերյալ։

Իրանի եւ Ադրբեջանի ճանապարհների եւ տրանսպորտի փոխնախարարներ Հեյրուլլա Հադեմին եւ Ռահման Հումմատովը հուշագիր են ստորագրել։

Իրանի հյուսիսում տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման եւ զարգացման ընկերության գլխավոր տնօրեն Հասան Կալհորին հայտնել է, որ Աստարա-Աստարա սահմանային կամուրջը կկառուցվի ըստ նախկինում Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված համաձայնագրի։

Տրանսպորտը կկարողանա շարժվել կամրջով, որը կկառուցվի Աստրաչայ գետի վրայով՝ երկու երկրների ընդհանուր սահմանին։ «Այս կամրջի կառուցումը երկու կողմերը համաձայնեցրել են մի քանի տարի առաջ»,- ասել է իրանցի պաշտոնյան՝ հավելելով, որ կամուրջը «կնպաստի երկու երկրների տրանսպորտի եւ զբոսաշրջության ոլորտներիի զարգացմանը»։

«Իրանի եւ Ադրբեջանի միջեւ տարանցման ընդլայնումն ու դյուրացումը կամրջի կառուցման եւս մեկ նպատակն է, որը կկառուցվի երկու երկրների միջեւ համատեղ երկաթուղային կամրջին զուգահեռ»,- հավելել է Կալհորին։

Կամրջի երկարությունը մոտ 100 մետր կլինի, լայնությունը՝ 31 մետր, նախագիծը հաշվարկված է 18 ամսվա համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ